Այո, ձեր զինվորին սոված եք պահել, ձեր զինվորին հոգեբանական ճնշված եք պահել … Վիգեն Ծատրյան

Վիգեն Ծատրյանը գրել է.

Այո՝ ձեր զինվորին սոված եք պահել, ձեր զինվորին հոգեբանական ճնշված եք պահել… և այսքանից հետո մեր «շատ սիրելի 3-րդ նախագահը» շեշտում է, որ մեր զինվորը երեսուն տարի ադրբեջանցի զինվորին ճնշած է պահե՞լ։

Ու էս մարդը նման կոչերով ելույթ է ունենում և պարծենո՞ւմ: Ախր ձեր կառավարման ընթացքում սննդակարգն ու հիմիկվա սննդակարգը անհամեմատելի է։ Այո՝ ձեր երեսուն տարվա պահած զինվորն էր ազատագրած հողերը պահում, բայց սկզբնական Ադրբեջանի թույլ լինելու և հետագայում ձեր պեսների կողմից ժողովրդից թաքցնելու, ու մեր զինվորին կեղծ ուժ տալու փաստերով…

Գաղտնի էր պահվում այն՝ որ երեսուն տարի Ադրբեջանը անդադար իր երկրի անվտանգության ու հզորացման մասին էր մտածում, նոր ռազմավարական ձեռքբերում ունենում, և պատրաստվում, ձեր 30 տարվա ազատագրած հողերը 2010 թվականին փաստացի հաստատված ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հետ վերցնել։

Հիմա էլ բողոքում է… թե 1 տարվա ընթացքում ոչինչ չի արվել… և տեսեք թե ինչ վիճակում է մեր դիրքերը և ինչ պայմաններում են մեր զինվորները… 3 տասնամյակ միայն թալանով եք զբաղվել, այժմ Էլ մեկ տարվա ժամկետը նշելով պահա՞նջ եք ներկայացնում։ Ո՞ւմ եք լսեցնում…
Ի դեպ 1 տարվա արածը գերազանցում է ձեր 30 տարվա արած-դրածին:

ՀԻՇԵՑՈՒՄ Քարվաճառի բարձրադիր դիրքերից անտեսված զինվորին ցրտահարված էին բերում, ջուր չունենալու պատճառով կեղտից սևամորթ դարձած էին բերում ու ամբողջ մարմինը թարախակալված վերքերով պատված էին բերում, կապում էին վիրահատական սեղանին, ու առանց ցավազրկելու բժշկական կուպցիով հատիկ հատիկ վերքերը պոկում և ինչ որ անծանոթ փոշի ցանում վերքերին…ու ներքին կարգով հրաման տալիս… մտեք անտառ ուտելիք հայթհայթեք, քանի որ սնունդ չկար։

Ձեր պահած անվտանգ ժամանակահատվածում ադրբեջանցի հետախույզները չորս կմ ներս էին մտնում նույն Քարվաճառի ուղղությամբ ու մի լավ մեր տարածքները ուսումնասիրում: Սրանից խոսեք….. Հիմա՝ ես իմ աչքի տեսածին հավատա՞մ, թե՞ ձեր ասածներին, «պարոն նախագահ»։

Հերիք է թոզ փչեք մեր ժողովրդի աչքերին, դժվարամարս սուտը եփելուց հետո էլ չի եփվում ու չի մարսվում… ստերով մի կերակրեք……. միևնույն է, ծառայել ենք ու տեսնում ենք տարբերությունը
Հայրենիքին պարտքը տված զինվորի համար տպավորիչ ու անմոռանալի է յուրաքանչյուր օրը, այն չի ջնջվել մեր հիշողությունից, չի էլ ջնջվելու երբեք….

Կարդացեք նաև

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *